16/12/2020 17:55
Մհեր Գրիգորյանը մեկնում է Ռուսաստան. վարչապետին հաշվետվություն կներկայացվի
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 17-19-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գրիգորյանը մեկնում է Մոսկվա՝ հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը քննարկելու նպատակով։
Փոխվարչապետը դեկտեմբերի 17-ին կլինի Սանկտ Պետերբուրգում, ապա՝ Մոսկվայում։
Մհեր Գրիգորյանը գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին կներկայացնի Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը: