16/12/2020 16:54
Ռուսաստանը 45 երկրների փոխանցել է կորոնավիրուսի ավելի քան 1,5 միլիոն թեստ-համակարգ
Ռուսաստանը 45 երկրների փոխանցել է կորոնավիրուսի ավելի քան 1,5 միլիոն թեստ-համակարգ, հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է անվճար թեստ-համակարգեր մատակարարել աշխարհի տարբեր երկրներ:
«Այսօրվա դրությամբ 45 երկրի փոխանցել է կորոնավիրուսի ավելի քան 1,5 միլիոն թեստ-համակարգ», - ասել է նա բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության համար պատասխանատու ԲՐԻԿՍ երկրների գործակալությունների ղեկավարների հանդիպման ժամանակ:
Պոպովան մանրամասնել է, որ ռուս մասնագետները 15 առաքելություն են իրականացրել 12 երկրներում՝ համավարակի դեմ պայքարում օգնելու համար: