16/12/2020 20:12
Հայ զինծառայողներին Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից շրջափակումից դուրս բերելու տեսանյութը համապատասխանում է իրականությանը. ՊՆ
Համացանցում վերջին ժամերին տարածվում է տեսանյութ, թե ինչպես է հայ զինծառայողների մի խումբ դուրս բերվում շրջափակումից Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքից։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տեսանյութը համապատասխանում է իրականությունը։ Գործողությունն իրականացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ խաղաղապահ զորախմբի գործուն քայլերի շնորհիվ և զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անմիջական միջնորդությամբ: