16/12/2020 16:50
Հայաստանը մասնակցել է ՖԻՖԱ-ի The Best քվեարկությանը
Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները քվեարկել են ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույնների համար:
Դեկտեմբերի 17-ին ՖԻՖԱ-ն հրապարակելու է The Best FIFA Football Awards-ի դափնեկիրների անունները 6 անվանակարգերում (տարվա լավագույն ֆուտբոլիստ, մարզիչ, դարպասապահ, լավագույն ֆուտբոլիստուհի, կանանց ֆուտբոլի մարզիչ և կին դարպասապահ): Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցում են ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները, ինչպես նաև լրագրողները:
Տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը և ավագ Օլգա Օսիպյանը նույնպես մասնակցել են քվեարկությանը:
Խոակին Կապառոս
Լավագույն ֆուտբոլիստ
1. Սերխիո Ռամոս
2. Ռոբերտ Լևանդովսկի
3. Լիոնել Մեսսի
Լավագույն մարզիչ
1. Խուլյեն Լոպետեգի
2. Հանս-Դիտեր Ֆլիկ
3. Զինեդին Զիդան
Լավագույն դարպասապահ
1. Կեյլոր Նավաս
2. Յան Օբլակ
3. Մարկ-Անդրե Տեր Շտեգեն
Հենրիխ Մխիթարյան
Լավագույն ֆուտբոլիստ
1. Ռոբերտ Լևանդովսկի
2. Կիլիան Մբապպե
3. Տիագո Ալկանտարա
Լավագույն մարզիչ
1. Հանս-Դիտեր Ֆլիկ
2. Յուրգեն Կլոպ
3. Խուլեն Լոպետեգի
Լավագույն դարպասապահ
1. Մանուել Նոյեր
2. Կեյլոր Նավաս
3. Մարկ-Անդրե Տեր Շտեգեն
Մանուկ Սարգսյան
Լավագույն ֆուտբոլիստուհի
1. Պեռնիլ Հարդեր
2. Լյուսի Բրոնզ
3. Դելֆին Կասկարինո
Լավագույն մարզիչ
1. Ստեֆան Լերկ
2. Սարինա Վիգման
3. Ժան-Լյուկ Վասեր
Լավագույն դարպասապահ
1. Կրիստիան Ենդլեր
2. Էլի Ռոբակ
3. Անն-Կատրին Բերգեր
Օլգա Օսիպյան
Լավագույն ֆուտբոլիստուհի
1. Պեռնիլ Հարդեր
2. Վենդի Ռենար
3. Լյուսի Բրոնզ
Լավագույն մարզիչ
1. Ժան-Լյուկ Վասեր
2. Սարինա Վիգման
3. Ստեֆան Լերկ
Լավագույն դարպասապահ
1. Սարա Բուադդի
2. Հեդվիգ Լինդալ
3. Ալիսա Նահեր