16/12/2020 13:00
ՍԱՏՄ վերահսկողությունը կխստացվի
Թեև հանրապետությունում ստեղծված իրավիճակում սննդամթերքի Ամանորյա առևտրի ծավալը զիջում է նախորդ տարիներին, սակայն նկատի ունենալով, որ արդեն որոշակի ակտիվություն նկատվում է, հաշվի առնելով նաև դրանով պայմանավորված ռիսկերը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները 2020 թվականի դեկտեմբերի 16-ից 30-ը առևտրի կենտրոններում, պարենային ապրանքի խանութներում, սուպերմարկետներում կիրականացնեն հսկողական շրջայցեր, հայտնում են ՍԱՏՄ-ից։
Կուժեղացվի սահմանային հսկողությունը:
Երևանի սահմանային հսկիչ կետը, ինչպես նաև «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիաները կաշխատեն նաև հանգստյան օրերին՝ ներկրման և արտահանման գործընթացներին օժանդակելու նպատակով:
Սննդամթերքի անվտանգության պայմաններին ներկայացվող պահանջների անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում կտրվեն դրանք շտկելու ցուցումներ ու հանձնարարականներ, իսկ վտանգավոր սննդամթերքը շրջանառությունից կհանվի և կոչնչացվի:
ՍԱՏՄ-ն կշարունակի նաև Covid 19 կորոնավիրուսով պայմանավորված անվտանգության սահմանված նորմերի վերահսկողությունը իրացման ցանցում, արտադրություններում և հանրային սննդի օբյեկտներում:
Քաղաքացիներին հորդորում ենք խախտումներ նկատելու դեպքում զանգահարել Տեսչական մարմնի թեժ գծին՝ 010 206040 և 012 906090 հեռախոսահամարներով: