17/12/2020 16:30
Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ և որոշվի ապագայում: Այս մասին մեծ ասուլիսում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ղարաբաղի կարգավիճակը պետք է մնա անփոփոխ և որոշվի ապագայում», - ասել է նա հինգշաբթի:
ՌԴ ղեկավարը ներկայացրել է նաև Մոսկվայի դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ:
«Ղարաբաղի հարցում Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ կարգավորումը պետք է լինի առանց արյունահեղության», - ասել է նա։
Պուտինի խոսքով՝ այս տարածաշրջանում լարվածությունը տևել է երկար տարիներ և ինչ-որ պահի իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։
Նա կասկած է հայտնել, որ դա պայմանավորված էր արտաքին միջամտությամբ: