17/12/2020 11:15
Պաշտպանության նախարարը Սյունիքում է. սահմանապահ զորքերը սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ գերիների տվյալների ճշտման շարունակական աշխատանքներ են տարվում:
Նա ասաց, որ գերիների հետագա փոխանակման քայլերի հետ կապված ևս շարունակվում են աշխատանքները:
«Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում՝ Կարմիր խաչի ու ռուսական կողմի ներգրավվածությամբ», - ասաց Ավինյանը:
Փոխվարչապետը նշեց, որ Խծաբերդից գերեվարված անձանց տվյալները ճշտվում են, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն Արցախում է:
«Այս հարցի շուրջ էլ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում, ակնկալում ենք հանգուցալուծում», - ասաց Ավինյանը:
Նա նշեց, որ Հին Շենում որոշակի լարվածություն է եղել, այս պահի դրությամբ միջդիրքային հաղորդակցությունն առկա է, խնդիրը, սակայն, ամբողջապես հանգուցալուծված չէ:
«Բայց այդ հատվածում տեղակայաված են ռուս խաղաղապահ զորքերը ու ակնկալում ենք, որ կունենանք վերջնական հանգուցալուծում: Պաշտպանության նախարարը Սյունիքում է, սահմանապահ զորքերը մեր սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ», - ասաց փոխվարչապետը: