17/12/2020 10:39
ԱՄՆ Պետքարտուղարությունը կարծում է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը սպառնում է ապակայունացմամբ
Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը սպառնում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: Նման հայտարարությունը չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ արել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմական և քաղաքական հարցերով օգնական Քլարկ Կուպերը:
«Նման դեպքերում Ռուսաստանի ներկայությունը սպառնում է ապակայունացմամբ», - ասել է նա՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե հնարավոր է «Վաշինգտոնի դիմակայում Ռուսաստանի ազդեցությանը» տարածաշրջանում:
«Դա, անկասկած, մարտահրավեր է ներգրավված բոլոր կողմերի և պետությունների համար», - ենթադրում է Կուպերը:
«Այդ պատճառով ԱՄՆ-ն հատուկ ուշադրություն է դարձնում հումանիտար իրավիճակին, որի մասին մասամբ հայտարարել է նոյեմբերին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն»: