17/12/2020 14:00
Հյուսիսային Կարոլինայում հրաձգության հետևանքով ոստիկան է սպանվել
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Կոնկորդ քաղաքում հրաձգության հետևանքով սպանվել է մեկ ոստիկան, ևս մեկը վիրավորվել է, հաղորդում է FOX 46-ը՝ հղում անելով իրավապահներին:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը ժամանել է փողոցներից մեկը, որտեղ ավելի վաղ հնչել են կրակոցներ: Դեպքի հանգամանքները դեռ հայտնի չեն, այնուամենայնիվ, ոստիկանությունից նշում են, որ զինված անձը ոչնչացվել է:
Հեռուստաալիքի տվյալներով՝ տուժած ոստիկանի վնասվածքները կյանքի համար վտանգ չեն ներկայացնում: