17/12/2020 13:55
Փարիզի քաղաքապետարանը տուգանվել է ղեկավար կազմում չափազանց շատ կանանց համար
Ֆրանսիայի քաղաքացիական ծառայության նախարարությունը Փարիզի քաղաքապետարանին տուգանել է 90 հազար եվրոյով՝ քաղաքի վարչակազմի ղեկավար պաշտոններում չափազանց շատ կանանց համար: Այս մասին գրում է BBC- ն:
«2018-ին 11 կին և հինգ տղամարդ է ստացել առաջատար պաշտոններ մայրաքաղաքի վարչակազմում: Այսպիսով, կանանց մասնաբաժինը կազմել է 69%: Օրենքի համաձայն՝ նույն սեռի անձինք չպետք է գերազանցեն նշանակումների ավելի քան 60%», - ասվում է հրապարակման մեջ:
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն տուգանքը որակել է «անհեթեթ, անարդար, անպատասխանատու ու վտանգավոր»:
Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ ուրախ է տուգանք ստանալու համար, քանի որ, ըստ Իդալգոյի, երկրում ղեկավար պաշտոններում կանայք շատ քիչ են, ուստի նրանց պետք է ավելի շատ աջակցել, քան տղամարդկանց: