17/12/2020 13:28
Ավելի քան 400 փախստական է մեկ օրում վերադարձել Լեռնային Ղարաբաղ
Նախօրեին 439 քաղաքացի է Երևանից Ստեփանակերտ վերադարձել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 40 800 տեղահանված:
Շփման գծով տեղաշարժվող ավտոբուսների անվտանգությունը, Ստեփանակերտում խաղաղ բնակիչներին իրենց տներ վերադառնալու համար, ապահովել են ռուս զինծառայողները: