17/12/2020 14:32
ՌԴ ԱԻՆ-ը Ղարաբաղ է հասցրել մարդասիրական օգնությամբ առաջին վագոնները
Հումանիտար օգնությամբ 54 երկաթուղային առաջին վագոնները հասել են Լեռնային Ղարաբաղ, հինգշաբթի РИА Новости-ն հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
Նախօրեին գերատեսչությունը հաղորդել էր, որ Ռուսաստանի ութ քաղաքներից Լեռնային Ղարաբաղ են ուղարկվել 54 վագոն մարդասիրական օգնություն՝ մոտ 1200 տոննա ընդհանուր քաշով:
«Բեռների առաջին երեք վագոնները, որոնց քաշը գերազանցում է 80 տոննան, երկաթուղով ժամանել են տարածաշրջան: Դրանք առաջին անհրաժեշտության իրեր են: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները բեռնաթափում և մարդասիրական օգնություն են հասցնում նպատակակետերին», - ասվում է հաղորդագրության մեջ: