17/12/2020 23:45
Նիկոլ Փաշինյանին հոր մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Պուտինը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հոր՝ Վովա Փաշինյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Ընդունեք իմ ամենախորին ցավակցությունները Վովա Նիկոլի մահվան կապակցությամբ։
Հոր մահը ծանր, անդառնալի կորուստ է։ Անկեղծորեն կիսում եմ Ձեր ցավն ու վիշտը։ Այս դժվարին պահին ուժ և տոկունություն եմ ցանկանում Ձեզ, Ձեր հարազատներին և մտերիմներին», - ասված է Պուտինի հեռագրում։