17/12/2020 13:37
Ղարաբաղում ռուս սակրավորները չպայթած ականներից և արկերից մաքրել են 195 հա
Լեռնային Ղարաբաղում Մարդասիրական ականազերծման կենտրոնի ռուս սակրավորները չպայթած ականներից և արկերից մաքրել են 195 հա տարածք և 60 կիլոմետր ճանապարհ:
Ստուգվել է 405 շենք՝ չպայթած զինամթերք գտնելու նպատակով: Հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան վեց հազար պայթյունավտանգ առարկա:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ համատեղ շարունակվում է զոհերի մարմինների փոխանակումը հայկական և ադրբեջանական կողմերի միջև, ինչպես նաև անհետ կորածների որոնումները:
Այս աշխատանքի արդյունավետությունը բարելավելու համար որոնման խմբերի քանակը ավելացել է՝ երեքից դարձել է հինգ:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի շտաբում տեղակայված անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալների հավաքման թեժ գծին ստացվել է ավելի քան 490 հեռախոսազանգ:
Ենթակառուցվածքների վերակառուցումը և շրջանում խաղաղության պահպանումը կշարունակվեն նախատեսվածի համաձայն: