17/12/2020 16:02
Պուտինը պատասխանել է սահմանները բացելու մասին հարցին
Ռուսաստանը կբացի սահմաններն այլ երկրների հետ, հենց թույլ տա կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, տարեկան մամուլի ասուլիսում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հենց բժիշկները թույլ տան, սահմաններն անմիջապես կբացվեն: Շատ կցանկանայի, որ մեր քաղաքացիներն օգտագործեին ներքին զբոսաշրջության հնարավորությունները... Բայց հենց դա հնարավոր դառնա, իհարկե, մենք կբացենք սահմանները», - ասել է ՌԴ ղեկավարը: