![Հայաստանը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների հեռավար նիստին](https://www.aysor.am/news_images/596/1786109_1/5566_b.thumb.jpg)
18/12/2020 11:53
Հայաստանը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների հեռավար նիստին
Այսօր ԱՊՀ ղեկավարները հեռավար կարգով կքննարկեն կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի, ԱՊՀ շրջանակում համագործակցության, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային նշանակության մի շարք հարցեր:
«Հոր մահվան պատճառով ՀՀ վարչապետը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին»,- Aysor.am-ին հայտնեցին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք` Փաշինյանի հայրը ՝ Վովա Փաշինյանը, մահացել է դեկտեմբերի 16-ին ՝ 80 տարեկան հասակում: Հուղարկավորությունը տեղի կունենա այսօր: