18/12/2020 11:06
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 861 դեպք, մահերի թիվն ավելացել է 21-ով
Հայաստանում դեկտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 152 253 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 861-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 131 213 (+1223) մարդ, այս պահին բուժվում է 17 796 (-383):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3244 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2596 (+15), իսկ այլ պատճառներով՝ 648 (+6):
Մեկ օրում մահացել է 21 մարդ: