18/12/2020 15:17
Դոդոնը Մոլդովայում ռուսաց լեզվին վերադարձրել է ազգամիջյան կարգավիճակը
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ստորագրել է օրենք, որը վերականգնում է հանրապետությունում ռուսաց լեզվի ազգամիջյան հաղորդակցության կարգավիճակը:
«Կարևոր օրենք եմ ստորագրել: Մենք խոսում ենք Մոլդովայի տարածքում լեզուների գործելու մասին օրենքի մասին, որը նախատեսում է վերականգնել ռուսաց լեզվի կարգավիճակը որպես ազգամիջյան հաղորդակցության լեզու, ինչպես դա եղել է ավելի քան երկու տասնամյակ, մինչև Սահմանադրական դատարանն օրենքը հնացած է համարել և առաջարկել նորը ընդունել», - գրել է Դոդոնը Facebook-ի իր էջում:
Հանրապետության Սահմանադրական դատարանն այս որոշումը կայացրել է 2018-ի հունիսին: Խորհրդարանն այս շաբաթ նոր օրենքով վերականգնել է ռուսաց լեզվի կարգավիճակը: