18/12/2020 14:10
ԿԽՄԿ ղեկավար Պասկալ Հունդտ. Լեռնային Ղարաբաղում իրավիճակը զգուշորեն լավատեսություն է առաջացնում
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը զգուշորեն լավատեսություն է առաջացնում: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ճգնաժամային իրավիճակներում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) օպերատիվ գործունեության ղեկավար Պասկալ Հունդտը:
«Եթե իրավիճակը համեմատում ես պատերազմի կեսի հետ, ապա այն, իհարկե, բարելավվել է, քանի որ պատերազմն ավարտվել է: Ես զգույշ լավատեսություն կհայտնեի ապագայի վերաբերյալ: Դա ոչ միայն կախված է եղանակային պայմաններից, այլ նաև այն կողմերից, որոնք երաշխավորում են, որ հրադադարը շարունակվում է, և կա կայունություն», - ասել է նա:
Ըստ նրա՝ կա աստիճանական «բարելավում, վստահության ամրապնդում»:
«Բայց դա չափազանց փխրուն է: Եթե խոսում ենք նրանց հետ, ում հարազատները տուժել են հակամարտության ընթացքում, ես վստահ չեմ, որ իրավիճակը բարելավվել է: Տառապանքները դեռ հսկայական են: Կարծում եմ, որ մենք կշարունակենք ուշադիր հետևել, թե ինչ է տեղի ունենում: Մարդիկ, ովքեր կարող են ասել՝ իրավիճակը բարելավվել է, թե ոչ, երկրի վրա մարդիկ են», - հավելել է նա: