18/12/2020 12:27
«Մենք արդեն համոզվում ենք՝ վաճառքի է հանել մեր երկիրը». սյունեցիները կրկին ճանապարհ են փակել
Սյունիքի մարզում բնակիչները կրկին ճանապարհ են փակել: Նրանք բողոքում են Սյունիքի սահմանային հարցերով պայմանավորված վերջին զարգացումներից:
Հիշեցնենք, որ այսօր՝ մինչ 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն:
«Պատերազմից առաջ թող հանրաքվեի դներ, ասեր՝ ժողովու՛րդ, միջազգային կառույցներում ինձ «ուլտիմատում են» տվել՝ կա՛մ պատերազմում ենք, կա՛մ պետք է հողերը տանք: Թող լսեր ժողովրդի ձայնը: Դա կլիներ ժողովրդի վարչապետի և կառավարության իրական տեսակը: Թող պաշտոնապես հերքում տան, որ վաճառել ա: Ախր դա էլ չի անում, մենք արդեն համոզվում ենք, որ, իրոք, վաճառքի է հանել մեր երկիրը: Ես ամաչում եմ իմ երկրի ղեկավարի համար», - ասաց ակցիայի մասնակիցը՝ բարձրաձայնելով, որ չի ուզում այդպիսի վարչապետ ու այդպիսի կառավարություն: