18/12/2020 14:50
ԵԱՏՀ-ն գազի ընդհանուր շուկայի մասին պայմանագրի պատրաստաման ավարտին սպասում է 2021-ի սկզբին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵԱՏՀ) գազի ընդհանուր շուկայի մասին պայմանագրի պատրաստաման ավարտին սպասում են 2021 թվականի սկզբին, հայտարարել է կառույցի ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը:
«ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի մասին պայմանագիրը պատրաստվում է Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնություններին համապատասխան: Եվ մենք հուսով ենք, որ, գուցե, մենք այն ստանանք 2020 թվականի վերջին: Բայց, ամենայն հավանականությամբ, մենք նախագիծը կստանանք արդեն 2021 թվականի սկզբին», - ասել է նա «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ 2021 թվականի ընթացքում հնարավոր կլինի համաձայնության գալ համաձայնագրի բոլոր դրույթների շուրջ և ստորագրել այն 2022 թվականին:
«2021 թվական. դա համապատասխանում է գազի ընդհանուր շուկայի ծրագրին, որպեսզի 2021 թվականի ընթացքում մշակվեն այդ պայմանագրի դրույթները: Այդ թվում սակագների և գնագոյացման հարցերում ոչ խտրական մոտեցումների այդ նուրբ բաները. այդ թվում գազի պոմպամղման սակագները: Եվ որպեսզի 2022 թվականին այդ պայմանագիրն ստորագրվի, կատարվեն բոլոր անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը և գազի ընդհանուր շուկա ունենանք 2025 թվականի հունվարի 1-ից», - ասել է Մյասնիովիչը: