19/12/2020 11:20
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 920 դեպք, մահերի թիվն ավելացել է 22-ով
Հայաստանում դեկտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 153 173 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 920-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 131 931 (+718) մարդ, այս պահին բուժվում է 17 976 (+180):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3266 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2616 (+20), իսկ այլ պատճառներով՝ 650 (+2):
Մեկ օրում մահացել է 22 մարդ: