19/12/2020 13:06
Ալիևն իրեն պահում դեռահասի պես. Ալեքսանդր Իսկանդարյան
Հիմա Ալիևին աջակցում են բոլորը, այդ թվում՝ քաղաքացիական հասարակությունը, արևմտյան կողմնորոշում ունեցող մարդիկ, և բոլորը դարձան հայրենասեր «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում ասել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
«Եվ այս ֆոնին պարոն Ալիևն իրեն պահում դեռահասի պես։ Նույնիսկ 18 տարեկան տղաները, երբ կռվում են, եթե դու հաղթել ու հարվածել ես քո մրցակցին և քո մրցակիցն ընկել է, վերևից կանգնելն ու բարձր վիրավորելն այդքան էլ ընդունելի չէ։ Հաղթեցիր, լավ։ Իսկ այստեղ շարունակվում են նվաստացման փորձերը։ Ու սրանք անձի նվաստացման փորձեր են, և այդ թվում՝ կոնկրետ անձի նվաստացման, առաջին հերթին անձամբ Փաշինյանի։
Ալիևը նաև ևս մեկ ցնցող արտահայտություն արեց, այն ինձ ուղղակի ցնցեց, ասաց, որ «Ես ցանկանում էի», համարյա բառացի եմ ասում, «Ես ցանկանում էի, որ այս փաստաթղթի ստորագրումն առցանց տեղի ունենար, և որ Փաշինյանը դա ստորագրեր անձամբ, բայց հետո ինձ համոզեցին, և ես որոշեցի, որ ես այսպես էլ նրան բավականաչափ նվաստացրել եմ դա անելու համար, և չարեցի դա»։
Որևէ մարդու գիտակցված նվաստացումը մեծ մարդու առաջադրանքն է պետության նախագահի համար։ Քաղաքականության մեջ սովորաբար այսպես չի արվում։ Ինչ էլ որ պատահի, ինչպես էլ որ լինի, ամեն դեպքում խոսքը պետության մասին է, ոչ թե բակում տղաների կռվի մասին։
Գուցե, 12 տարեկանում, գուցե, 13 տարեկանում են այդպես անում, ես չգիտեմ, 16-ում՝ այնքան էլ չէ։ Դա ցույց է տալիս հասարակության վիճակը։ Այսինքն՝ այդ ձևով կարելի է հասնել պոպուլյարության։ Գուցե դա կարելի է հասկանալ, եթե մտածես, որ Ադրբեջանը 26 տարի իրեն նվաստացած է զգացել ու այդ կերպ վերագործարկվում է, վերամշակվում է․
«Իսկ մենք հիմա կնվաստացնենք հայերին, մենք հասանք մեր ուզածին»։ Եվ դա, իմ կարծիքով, ոչ այնքան առողջ երևույթ է, բայց դե ադրբեջանցիներն այդպիսի տրամադրության մեջ են, Աստված իրենց հետ։ Բառերին, որոնք Ալիևն օգտագործում է, երևի թե, պետք չէ այդքան լուրջ ուշադրություն դարձնել։ Այդ ամենը հասկանալի է, թե ինչ լսարանի համար է արվում, հասկանալի է, թե ինչ հոգեբանական վիճակում», - ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը։