19/12/2020 11:46
Բորել. ԵՄ-ն պետք է համաձայնության գա Ռուսաստանի և Թուրքիայի հետ
ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ Եվրամիությունը կայունություն չի ունենա մայրցամաքում, եթե Ռուսաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններում հավասարակշռություն չգտնի:
Այս մասին դիվանագետը գրել է իր բլոգում:
«Իր ստեղծման օրվանից Օսմանյան և Ռուսական կայսրությունները եղել են այդ հավասարման մաս: Եվ այսօր ևս պարզ է, որ Եվրամիությունը չի կարողանա կայունություն ունենալ մայրցամաքում, քանի դեռ չի գտել ճիշտ հավասարակշռություն Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության հետ իր հարաբերություններում», - ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:
Դեկտեմբերի 16-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Եվրամիությունը պատրաստ չէ Մոսկվայի հետ բնականոն հարաբերությունների: Բոլոր փաստերը խոսում են այդ մասին, ընդգծել է նա: