19/12/2020 11:48
Թուրքիայի Գազիանթեփ քաղաքի հիվանդանոցում հրդեհ է բռնկվել. կա 8 զոհ
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեփի Սանկոհ համալսարանական հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով, որն առաջացել է կորոնավիրուսով հիվանդների վերակենդանացման բաժանմունքում թթվածնի մատակարարման համակարգի խափանման պատճառով՝ ութ մարդ է մահացել, հաղորդում է «Anadolu»-ն:
Նշվում է, որ յոթ հիվանդ մահացել է տեղում, իսկ մեկը՝ մեկ այլ հիվանդանոց տեղափոխվելիս:
Եվս 14 մարդ, որոնք բուժում էին ստանում բաժանմունքում, տարհանվել են և տեղափոխվել այլ կլինիկաներ:
Gaziantep'te bir özel hastanede oksijen tüpü patladı: 8 ölü 11 yaralı pic.twitter.com/GbB4n7q2HL
— İhlas Haber Ajansı (@ihacomtr) December 19, 2020