21/12/2020 10:54
Ընդհանուր առմամբ, գտնվել է 1039 զոհվածի աճյուն. երեկվա ընթացքում հայտնաբերվել է ևս 19 զինվորականի մարմին
Որոնողական աշխատանքների ընթացքում Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում դեկտեմբերի 20-ին հայտնաբերվել է 19 մարմին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Բոլորը զինվորականներ են», - ասաց Թադևոսյանը։
Այսօր աշխատանքները շարունակվում են Ֆիզուլի, Ջաբրայիլ և Հադրութ ուղղություններում։
Շաբաթ օրվա որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել էր ևս 22 աճյուն։
Մինչ այսօր, ընդհանուր առմամբ, որոնողական աշխատանքների ընթացքում դուրս է բերվել 1039 մարմին: