21/12/2020 10:48
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 240 դեպք, մահերի թիվն ավելացել է 28-ով
Հայաստանում դեկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 154 065 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 240-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 133 176 (+644) մարդ, այս պահին բուժվում է 17 579 (-432):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3310 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2656 (+26), իսկ այլ պատճառներով՝ 654 (+2):
Մեկ օրում մահացել է 28 մարդ: