21/12/2020 17:19
Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը
Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Լավրովը հեռախոսով քննարկել են Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի կատարման ընթացքը:
«Այս տարվա դեկտեմբերի 21-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև: Նախարարները մտքեր են փոխանակել նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունից բխող հարցերի իրականացման, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ: Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր», - հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից: