21/12/2020 11:06
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են 238 հա տեղանք
Ռուսաստանի ՊՆ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղի տարածքի մաքրման ուղղությամբ:
Գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ստորաբաժանումները մաքրել են մոտ 238 հա տեղանք, 93 կիլոմետր ճանապարհ և 423 բնակելի շենքեր: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8,3 հազար պայթյունավտանգ առարկա:
Լեռնային Ղարաբաղի պայթուցիկ օբյեկտներից տարածքն ականազերծելու և մաքրելու ընթացքում ռուս խաղաղապահներն օգտագործում են ժամանակակից ռոբոտացված համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը լեռնային տեղանքներում՝ եղանակային անբարենպաստ պայմաններում:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված աղբավայրերում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում`անհրաժեշտ բոլոր անվտանգության միջոցներով: