21/12/2020 17:11
Շոյգու. Խաղաղապահները թույլ չեն տվել Ղարաբաղում ոչ մի լուրջ միջադեպ
Ռուս խաղաղապահները թույլ չեն տվել Լեռնային Ղարաբաղում ոչ մի լուրջ միջադեպ, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության բանակի նախարար Սերգեյ Շոյգուն:
«Նոյեմբերի 10-ից, եռակողմ պայմանագրերի համաձայն, Ռուսաստանի ռազմական զորախումբը հաջողությամբ իրականացնում է գործողություններ Լեռնային Ղարաբաղի տարածքում: Կարճ ժամանակում ռուսական զորքերի խմբավորումը տեղակայվել է նշանակված տարածքներում և սկսել կատարել առաջադրանքներ 23 դիտակետերում: Մինչ օրս ոչ մի լուրջ միջադեպ խաղաղապահները թույլ չեն տվել», - ասել է նա:
Նախարարի խոսքով՝ ապահովվում է Լաչինի միջանցքի երկայնքով քաղաքացիական տրանսպորտի անվտանգ տեղաշարժը։
Բացի այդ, ռուս խաղաղապահների ղեկավարությամբ՝ ռազմագերիների փոխանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Կազմակերպվել է զոհերի մարմինների փոխանակում: