21/12/2020 11:09
Գորիսի քաղաքապետը հարուցված քրգործի շրջանակում բերման է ենթարկվել և ներկայացվել ՔԿ
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանությունը բերման է ենթարկել և ներկայացրել նախաքննական մարմին, այս մասին Aysor.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական վարչությունից։
Առուշանյանը Գորիսի քննչական կոմիտեում է։
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան Առուշ Առուշանյանը բերման էր ենթարկվել։
Գորիսի քաղաքապետը տեղեկացրել էր, որ առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։