21/12/2020 14:01
Ուժային գործողությունների չենք գնա. վերադառնում ենք Երևան. Նիկոլ Փաշինյան
Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առավելևս սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երևան։
Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք եմ մնում մեկ այցելություն։ Խաղաղություն մեր նահատակներին», - գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն, ով աշխատանքային օրը պետք է անցկացներ Սյունիքի մարզում, այցելեր Սիսիան, Գորիս, Կապան, Մեղրի քաղաքներ, հանդիպեր սյունեցիներին, եղավ միայն Սիսիանում։