«Շատ թուրք կա. պապան պիտի բոլորին հաղթի, նոր վերադառնա». Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանն այսօր կդառնար 34 տարեկան. զավակները դեռ սպասում են նրան

22/12/2020 19:00

«Շատ թուրք կա. պապան պիտի բոլորին հաղթի, նոր վերադառնա». Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանն այսօր կդառնար 34 տարեկան. զավակները դեռ սպասում են նրան


2020 թվականի սեպտեմբերի 27-ն անցյալի ու ներկայի սահմանաբաժին դարձավ հազարավոր ընտանիքների համար, ու այդ օրվանից մենք անուն առ անուն ճանաչում ենք մեր ազգի սերուցքին, ճանաչում ենք նկարներով, ճանաչում՝ նրանց անհավանական սխրանքներով ու հերոսապատումներով։ Նրանք գնացին, որ մենք ապրենք, նրանք կյանքի գնով մեզ նոր կյանք նվիրելու խիզախությունն ունեցան։

Լուսավոր դեմքով ու պայծառ ժպիտով այս տղան ծանոթ-անծանոթի անտարբեր չթողեց. ոմանք նրա «տիրոջը երնեկ տվեցին», բայց հենց նույն պահին էլ «ախ» քաշեցին ու վշտակցեցին… 33-ը նրա համար ճակատագրական դարձավ, հենց 33-ում նա կատարեց իր կյանքի կարևոր առաքելություններից մեկն ու բռնեց հավերժի ճանապարհը:

«Պատերազմ է սկսվել, Մենուան գնում է, տուն եկեք». սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 8։30-ին Մենուայի մայրիկից՝ Կարին Տոնոյանից զանգ ստացավ կինը՝ Թամարան, ով այդ պահին երեխաների հետ հայրական տանն էր։ 

«Երբ մայրիկը զանգեց, անմիջապես շտապեցի տուն», - մի կերպ տրամադրվելով ցավի մասին խոսակցությանը՝ Aysor.am-ին պատմեց Թամարա Կոստանդյանն ու շարունակեց.

«Նա առավոտից ԵԿՄ-ում էր, նույնիսկ տուն չկարողացավ գալ, ու մենք գնացինք իր մոտ՝ բարի ճանապարհ մաղթելու։ Երեխաների հետ խաղաց, գրկեց, սիրեց: Փոքրիկներն էլ շատ աշխույժ էին, կարծես գիտակցում էին, թե հայրիկն ո՞ւր է գնում, ինչի՞ համար։ Մենք նրանց մեջ ծնվելու առաջին իսկ օրերից հայրենասիրություն ենք սերմանել, ու անգամ այս տարիքում գիտակցում էին, որ պապան պատերազմ է մեկնում», - նկատեց մեր զրուցակիցը;

Երիտասարդ երկրապահների միության փոխնախագահ Մենուա Հովհաննիսյանն, ով ԵԿՄ ընդգրկվելու պահից ի վեր շուրջ կես տարի կամավորների հետ զինվորական պատրաստվածություն էր անցկացրել, որպես կամավորական էլ մեկնեց Արցախ: Կինը խոստովանում է՝ իրենք չէին ուզում, բայց անզոր էին խոչընդոտել Մենուայի որոշմանը:

«Իր տեսակն էր այդպիսին՝ խիզախ, հայրենասեր, նվիրյալ, հասկանում էինք, որ ինքը պետք է գնա, չի կարող չգնալ; Այդ օրը մնաց ԵԿՄ-ում, ու երեկոյան, երբ նրան նորից գրեցի՝ «կարո՞ղ եմ Սարդուրի հետ նորից քեզ այցելել», շատ զարմացա, որ համաձայնվեց։ Հայր ու տղա խաղացին, որդուն հրահանգեց, որ մեր տան տղամարդն ինքն է լինելու։ Ու հիմա Սարդուրը դա շատ լուրջ է ընդունել, քանի որ պապան է ասել: Անընդհատ կրկնում է՝ «տան տղամարդը ես եմ» (ժպտում է - հեղ.)... Պատերազմի թեմաներով կիսվել չէր սիրում, չենք խոսել, բայց իրեն նայելով հասկանում էի՝ գիտի, թե Արցախում ինչ է կատարվում, հասկանում է՝ ուր է գնում, ու շատ հնարավոր է՝ հետ չգա։ Ինքն այդ ճանապարհը գիտակցելով է ընտրել… Մեկնեցին սեպտեմբերի 28-ին, ու երբ ես մեկ օր առաջ հույսի մի փոքր շողով իրեն հարցրեցի՝ «Մեն, կարո՞ղ է դուք չգնաք», նայեց ինձ, ժպտաց, գրկեց ու ասաց. «Չի կարող նման բան լինել, մենք պե՛տք է գնանք»... Գիտեք, երբ այստեղ ամեն ինչ հաղթական ու փայլուն էր ներկայացվում, մենք արդեն գիտեինք իրականությունը, բայց ոչ իրենից։ Սեպտեմբերի 29-30-ին մայրիկն Արցախ էր մեկնել՝ օգնություն տանելու (քնապարկեր, հագուստ, դեղորայք) ու շատ բան հասկացել էր: Բայց ասեմ, որ մայր ու որդի չէին հանդիպել, Մենուայի տեղը վտանգավոր էր ու թույլ չի տվել մայրն իր մոտ հասնի», - մանրամասնեց Թամարան:

Ժամանակին ԶՈւ զորամասերից մեկում որպես հետախույզ ծառայության անցած Մենուա Հովհաննիսյանը կամավորագրվել ու Թալիշ էր մեկնել նաև Ապրիլյան պատերազմի օրերին, որից հետո երիտասարդ հայրենասերի արյունն առավել սկսեց «եռալ»: Ու որոշեց՝ այսուհետ իր գործունեությունը միայն զինվորականությունն է լինելու...

Շուրջ երկու տարի ընդգրկված լինելով Զինված ուժերում՝ արդարության դրոշակակիր երիտասարդը ընկերների հետ դուրս եկավ կառույցից՝ չհանդուրժելով անարդարությունը:

«Կառույցից հիասթափվեց, բայց հայրենիքից՝ չէ», - ընդգծում է հերոսի կինն ու նկատում.

«Մենուան ամեն ինչից գաղափար ուներ, երբեք պարապ չէր մնում: Աշխատել է «Հայ ասպետ»-ում։ Բայց իրենը հայրենիքի պաշտպանությունն էր, այլ տեղ իր «ափսեի» մեջ չէր: Մոտ 8 ամիս առաջ համալրեց ԵԿՄ-ի շարքերը»:

Կամաց-կամաց մեր զրույցն ավելի անմիջական է դառնում։ Զգում եմ՝ Թամարան անէացել է, տարվել հիշողություններով, իր ու Մենուայի ապրած երջանիկ պահերով. դեկտեմբերը նրանց համար միշտ տոնական է եղել՝ 2013 թվականի դեկտեմբերի 16-ին ընտանիք կազմեցին, դեկտեմբերի 22-ն էլ Արցախի հերոսի ծննդյան օրն է. այսօր նա կդառնար 34 տարեկան...

Երբ խնդրեցի մեզ համար հիշել իրենց սիրո պատմությունը, զրուցակիցս ժպտաց, շառագունեց, տատանվեց, բայց պատմեց՝ Մենուան իրեն փախցրել է, ու ասում էր՝ իր ծննդյան կապակցությամբ ինքն իրեն նվեր է արել։

«Մենուան ինձ փախցրել է՝ առանց ճանաչելու, առանց շփվելու։ Ընդամենը 2 անգամ է ինձ աշխատավայրում տեսել, հավանել է, ընկերների հետ եկել ու փախցրել, անմիջապես մայրիկի տուն է տարել: Մայրն էլ եկավ, ինձ տեսավ ու ասաց՝ «դե որ բերել է՝ բերել է, էլ չենք տանում»», - ջերմությամբ ու ժպիտով վերհիշում է հերոսի կինն ու ավելացնում.

«Հետագայում, երբ հարցնում էի՝ բայց ինչի՞ փախցրեցիր, ասում էր՝ բա թոռներիս պատմելու բան չունենա՞մ... Ինքն իմ լավագույն ընկերն էր, մենք ընկերներ էինք»:

Մենուա Հովհաննիսյանն ընտանիքի ավագ որդին է: Եղբայրը՝ Արգիշտին, նրանից փոքր է երկու տարով։

Մենուան ու Թամարան երկու զավակ ունեն. Սարդուրը շուտով 6 տարեկան կդառնա, Արինան՝ 4:

«Երեխաների անունները Մենուան է ընտրել», - ժպիտով ընդգծում է Թամարան։

«Մեր աղջկա համար սկզբում Վանա անունն էր ընտրել, քանի որ մինչ քույրիկի ծնվելը «վիճակահանություն» էինք արել ու տղաս այդ անունն էր քաշել։ Բայց որ ճիշտն ասեմ, ես այդ անվան հետ մի քիչ համաձայն չէի։ Մենուան անակնկալ արեց. ես դեռ հիվանդանոցում էի, ծննդյան վկայականը նկարեց, ուղարկեց, ու տեսա՝ մեր աղջկան Արինա է անվանակոչել։ Էրինա անունով ուրարտական աստված ունենք, բայց քանի որ դա արական անուն էր, նմանեցրել ու Արինա տարբերակի վրա է կանգ առել», - պատմեց նա:

Նրանք հիմա էլ սպասում են հայրիկին, չգիտեն, որ հայրն անմահացել է։

«Շատ թուրք կա, բոլորին պապան պիտի հաղթի, նոր վերադառնա», - փոքրիկ Հովհաննիսյաններին ասել են մայրն ու տատիկը:

«Զգում եմ՝ տղաս որոշ բաներ գլխի է ընկնում, գիտակցում է, բայց դեռ չի հասկանում՝ զոհվելն ինչ է։ Նա շատ պլաններ է կազմում Մենուայի վերադարձի հետ, որոշում, թե գալուց հետո ինչ են անելու, ուր են գնալու։ Իսկ աղջիկս ամեն քնելուց ու արթնանալուց նույն բանն է ասում՝ «ես ուզում եմ պապան գա»։ Հատկապես, երբ ինչ-որ բան իր սրտով չենք անում, կամ վրան բարկանում ենք, սկսում է լացել ու պապային կանչել... Երեխաներն իր հետ շատ կապված էին, Մենուան հրաշք պապա էր։ Աշխատանքի առումով այնպես էր ստացվել, որ Սարդուրին մանկապարտեզ ինքն էր տանում, Արինային՝ ես, ու արդյունքում հայր ու որդի լավ ընկերներ դարձան։ Մենուան անսահման սիրում էր իր երեխաներին, անկրկնելի հայր էր», - արցունքները մի կերպ զսպելով՝ ընդգծում է զրուցակիցս:

Մենուա Հովհաննիսյանը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 5-ին՝ հատուկ գործողության ժամանակ։ Այն պահին, երբ որպես հրամանատար տեղաբաշխում էր անում՝ առաջադրաքի համար ով, որտեղ ու ինչ դիրքում պետք է հաստատվի, միամիտ շրջվում ու տեսնում է՝ թշնամու մի վաշտ թիկունքից ոտքով դեպի իրենց է առաջանում։ Մենուան իրեն չի կորցնում, դառնում է դեպի տղաներն ու հրահանգում՝ «տղերք, բոլորս հիմա վերացնում ենք սրանց»։

Առաջին կրակն էլ հենց ինքն է դեպի թշնամին ուղարկում՝ իր կողմ շեղելով վերջինիս ուշադրությունը, մինչև տղաները կդիրքավորվեն։ Կատաղի այդ մարտի ժամանակ էլ ընկնում է լուսավոր տղան՝ հետմահու արժանանալով «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը։

Ի դեպ, նրա սխրանքների մասին բազմաթիվ վկայողներ կան։ Հոկտեմբերի 3-ին Արցախի նախագահը նրանց խմբին է հյուրընկալվել: Պատճառ կար. դրանից ժամեր առաջ հատուկ գործողություն էր եղել, որի ընթացքում Մենուան իրեն կրկին փայլուն է դրսևորել։ Տղաները Մատաղիսից դուրս էին բերել շրջափակման մեջ գտնվող 18-20 տարեկաններին՝ թույլ չտալով, որ մեկի գլխից մի մազ անգամ պակասի:

Ամուսնու զոհվելու մասին Թամարան դժվարությամբ է խոսում. ինքը գիտի, ինքը գիտակից է, բայց չի ուզում հավատալ, որ Մենուան այլևս իր կողքին չէ... Մտքից դուրս չի գալիս այն չարաբաստիկ օրը, երբ լսեց բոթը. հոկտեմբերի 6-ի երեկոյան Թամարան աշխատանքն ավարտելով՝ երեխաներին վերցնում ու սկեսրոջ մոտ՝ կրթահամալիր էր շտապում, որի մուտքի մոտ շտապօգնության մեքենա է նկատում: Հոգին խառնվեց, գիտակցությունը մթագնեց, սիրտը հրաժարվում էր հավատալ՝ դա այն է, ինչից ամենաշատն էր վախենում...

«Մենուան հոկտեմբերի 5-ին է զոհվել, մայրիկն այդ մասին ամսի 6-ին է իմացել... Հրամանատարը զանգել էր մայրիկին ու ասել՝ «կներեք, չկարողացա Մենուային պահեմ, նա նահատակվեց»... Մայրիկն այդ պահին ուշագնաց է լինում։ Երբ ես իր մոտ հասա, բժիշկները փորձում էին նրան ուշքի բերել։ Ինձ ոչ ոք ոչինչ չէր ասում: Միակ բանը, որ հասկանում էի, նրա այդ վիճակը Մենուայի հետ էր կապված, բայց ինքս ինձ ուզում էի համոզել, որ վիրավոր է, ոչ թե զոհված», - վիշտը զսպելով՝ մանրամասնում է երիտասարդ կինը:

Որդու կորստի լուրից, ապրած սթրեսից Կարին Տոնոյանը մոտ 10 օր ո՛չ խոսում էր, ո՛չ ուտում։ Հայացքը նույն կետին էր հառում ու լռում... Թամարան ամբողջ գիշեր զանգում է այն բոլոր հեռախոսահամարներով, որոնցով Արցախից ամուսինն էր զանգել։ Տղաները ևս լռում էին, ոչինչ չէին ասում։

«Հոկտեմբերի 7-ի առավոտյան հրամանատարն ինձ զանգեց ու ասաց՝ «Մենուան հերոս է, ու մեր հերոսը զոհվել է»», - չկարողանալով արցունքները զսպել՝ վերհիշեց հերոսի կինն ու շարունակեց.

«Չէի հավատում, չէի ուզում նման իրականություն: Հիմա էլ չեմ հավատում, չեմ ընդունում, որ նա չկա... Մենուան զուսպ էր, երբեք իր էմոցիաները ցույց չէր տալիս, բայց ես հիմա չկարողացա իր նման լինել։ Գիտեք, հոկտեմբերի 8-ի երեկոյան մենք արդեն գիտեինք, որ նրան հերոսի կոչում են տվել: Խնդրեցինք չհրապարակել: Երբ օրեր անց Արցախի նախագահը զանգեց ու մայրիկի հետ խոսեց, մայրիկը կրկին խնդրեց՝ մինչև Մենուային չգտնենք՝ չհրապարակեք»։

Բայց երկար պահել չկարողացան՝ հոկտեմբերի 21-ին հայտարարվեց, որ Մենուա Հովհաննսյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը:

«Արցախի հերոս»-ն իր տեղն ունի Եռաբլուրում, բայց դեռևս չի հուղարկավորվել: Հերոսի մարմինը նոր է «տուն եկել» ու ընտանիքը հիմա սպասում է Գենետիկական հետազոտության (ԴՆԹ) պատասխանին:

Ամուսինների վերջին հեռախոսազրույցը հոկտեմբերի 3-ին է եղել: Ռազմաճակատում գտնվող երիտասարդի տրամադրությունը բարձր էր, ձայնն՝ առույգ։

«Կարոտած էր խոսում իմ ու երեխաների հետ, մինչև հիմա նրա ձայնն ականջներիս մեջ է... Ես իրեն գնալուց ասել եմ՝ իր կողքին կանգնած եմ։ Ինքը գիտեր՝ ինչ էլ լինի, ես իր հենարանն եմ, ինչպես ինքն իմը», - վստահեցնում է Թամարան:

«Նաև նկարել էր սիրում ու հաճախ էր կտավի առջև նստում։ Կարդալ էր սիրում; Արձաններ էր քանդակում, ուրարտական ժամանակաշրջանի քանդակներ ուներ։ Տարբեր ժամանակների մետաղադրամների ու թղթադրամների հավաքածու ունի: Տեսակով արդար էր, նվիրված ընկեր, որդի, ամուսին ու հայր», - ոգևորությամբ ամուսնուն է բնութագրում հերոսի կինը:

«Իմ աղջիկ»՝ այդպես էր դիմում կնոջը, երեխաների համար էլ փաղաքշական խոսք ուներ՝ «իմ ձագուկ»։

Միշտ պատկերացնում էր իրեն մեծ տարիքում, երեխաներով, թոռներով շրջապատված, մեծ տան բակում, ուրախ ու անհոգ։ Նրա երազանքներից մեկն էլ կիսատ մնաց՝ սեփական տան կառուցումը, բայց կինն ու մայրն այդ երազանքն անպայման կիրագործեն։ Խոստացել են:

«Մեծ բակով տուն էր ուզում կառուցել, որպեսզի տեսնի, թե իր բալիկներն ինչպես են այդ բակում խաղում, վազվզում... Մենք ամեն ինչ իր ուզածով կանենք, ես ու մայրիկն իր գործը, իր երազանքը կիսատ չենք թողնի՝ ծառերով, այգիով, մեծ բակով ու լողավազանով տուն կունենանք», - հավատացնում է Aysor.am-ի զրուցակիցը:

Կնոջը հարցնում եմ՝ ինչպե՚՞ս կարձագանքեր պատերազմի նմանատիպ հանգուցալուծմանը մերօրյա հերոսը, եթե հիմա մեր կողքին լիներ։

«Շատ վատ», - վստահ է նա.

«Նա գրեթե ամեն տարի Արևմտյան Հայաստան էր գնում, պատմական հողերի կորստի հետ չէր հաշտվում։ Իսկ Արցախը նրա համար ամեն ինչ էր»:

«Կյանքն առանց Մենուայի ոչնչի նման չի, մենք ուղղակի շնչում ենք ու ապրում միայն երեխաների համար; Առանց իրեն շա՜տ դժվար է, շա՜տ, մեր հոգին դատարկ է», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակում է Արցախյան հերոսի հերոս կինը՝ Թամարա Կոստանդյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը 10/01/2025 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են 10/01/2025 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր 10/01/2025 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) 10/01/2025 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) 10/01/2025 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) 10/01/2025 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը 10/01/2025 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած 10/01/2025 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային 10/01/2025 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 10/01/2025 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա 10/01/2025 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր 10/01/2025 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր 10/01/2025 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ 10/01/2025 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան 10/01/2025 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին 10/01/2025 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար 10/01/2025 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները 10/01/2025 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել 10/01/2025 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) 10/01/2025 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից 10/01/2025 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի 10/01/2025 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան 10/01/2025 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում 10/01/2025 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ 10/01/2025 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի 10/01/2025 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 10/01/2025 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 10/01/2025 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան 10/01/2025 10:13 Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հաղթանակ» թաղամասի բնակիչների հետ 10/01/2025 09:53 ԵԱՏՄ-ից ՀՀ-ի հեռացումը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ խնդիրներ է պարունակում և ուղիղ կապվածություն ունի ՀՀ անվտանգության հետ 10/01/2025 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում 10/01/2025 09:34 Թրամփը հայտարարել է Պուտինի հետ հանդիպման մասին 10/01/2025 09:24 Լարսը բաց է 10/01/2025 09:21 Աբովյանի և Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 10/01/2025 09:09 «Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները 10/01/2025 09:07 «Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով 10/01/2025 09:05 «Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել 10/01/2025 09:03 «Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին 10/01/2025 08:56 2025թ. առաջին վեց օրերի տվյալներով 2024-ի նույն օրերի համեմատ օդային տրանսպորտով ՀՀ ժամանած ուղեւորների թիվն աճել է 19.8 տոկոսով․ Փաշինյան 10/01/2025 08:52 «Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը 09/01/2025 22:20 Ռուսաստանը համարում է, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելով՝ Հայաստանը դադարեցնում է մասնակցությունը ԵԱՏՄ-ին․ «Մեր տնտեսական քաղաքականությունը Հայաստանի հետ կառուցելու ենք՝ այս հանգամանքից ելնելով» 09/01/2025 21:59 «Վշտացած ենք Կալիֆորնիայում հրդեհների մասին լուրերից»․ ԱԳՆ 09/01/2025 21:49 57-ամյա տղամարդու տան խուզարկությամբ ափիոնի փաթեթներ են հայտնաբերվել 09/01/2025 21:30 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն հավաքագրել է 90,990,000 դրամ․ Քաղաքապետարանի մամուլի խոսնակ 09/01/2025 21:10 Արթուր Գրիգորյանն այլևս հանդես չի գա «Արարատի» կազմում 09/01/2025 20:52 Մասկն առաջարկում է մտածել՝ իմաստ կունենա՞ մարդու կյանքը արհեստական բանականության դարաշրջանում 09/01/2025 20:34 «ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են»․ Ռուսաստանի փոխվարչապետը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը համեմատել է «Տիտանիկով» նավարկելու տոմս գնելու հետ 09/01/2025 20:13 «Մենք տեր ենք մեր հայրենակիցներին, Բաքվի ճնշումը չի կարող սասանել մեր աջակցությունը․ Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ»․ Բագրատ Սրբազանի կոչը՝ զորակցել Բաքվում ապօրինաբար պահվող գերիներին 09/01/2025 19:59 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ խոսնակ 09/01/2025 19:47 Մառախուղը տարածվել է դեպի Շիրակ ու Կոտայք 09/01/2025 19:30 Ծեծկռտուք ու դանակահարություն՝ անչափահասների մասնակցությամբ․ Բժիշկները պայքարում են 16-ամյա պատանու կյանքի համար 09/01/2025 19:14 Սիբիրյան խոց. առաջացման պատճառները

Տվյալ բաժնի վերջին նյութերը