22/12/2020 13:55
Մետրոպոլիտենի վարչական ապարատի ճնշող մեծամասնությունը գործադուլ է հայտարարել. Գեղամ Մանուկյան
Երևանի մետրոպոլիտենի վարչական ապարատի ճնշող մեծամասնությունը գործադուլ է հայտարարել, այստեղ է, միացել է հանրահավաքին, Հանրապետության հրապարակում հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը։
«Միացել են հանրահավաքին՝ Նիկոլի հրաժարականի պահանջով։ Մեքենավարները չեն կարող գործադուլ անել, քանի որ, ըստ տեղեկությունների, ոստիկաններ են նստեցրել նրանց կողքը։ Մետրոպոլիտենը գործադուլ է անում, ոչ թե ինչպես մի 3 տարի առաջ մեկ-երկու վագոն փակելով՝ ձև էին տալիս, թե մետրոպոլիտենը կանգնում է», - հայտարարեց Գեղամ Մանուկյանը։