22/12/2020 17:06
Թուրքիան Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների շրջանակներում 60 զինվորական է ուղարկել Ադրբեջան
Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում Անկարան Ադրբեջան է ուղարկել ռազմական անձնակազմի 60 ներկայացուցիչ:
Այս մասին երեքշաբթի՝ դեկտեմբերի 22-ին, NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Այժմ մեր աշխատակազմից 60 մարդ Ադրբեջանում է: Կենտրոնի կառուցման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները ձեռք են բերվել: Շինարարությունը շարունակվում է: Մեր ժողովուրդը կաշխատի ռուսների հետ», - ասել է նա:
Աքարը հստակեցրել է, որ այնտեղ իրենց գտնվելու պայմանները կքննարկվեն ռուսական կողմի հետ:
Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի համար ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի ստեղծման մասին Աղդամում, որն անցել է Բաքվի վերահսկողության տակ: