22/12/2020 16:39
Թուրքիան ակնկալում է, որ Վաշինգտոնը կվերանայի C-400-ի համար պատժամիջոցների մասին որոշումը
Թուրքիան ակնկալում է, որ Վաշինգտոնը կվերանայի Անկարայի կողմից ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման համար պատժամիջոցներ սահմանելու իր «սխալ որոշումը»:
Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ NTV հեռուստաընկերության եթերում:
«Մենք ամեն ինչ անելու ենք պատժամիջոցների վնասը նվազագույնի հասցնելու համար: ԱՄՆ-ն պետք է շտապ փոխի այս սխալ որոշումը: Մենք ակնկալում ենք, որ նրանք այն կվերանայեն», - ասել է նա: