22/12/2020 16:41
Շվեդիան կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում կայուն խաղաղության հասնելու ջանքերին
ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքը և եվրոպական անվտանգության համակարգը պաշտպանելը կլինի ԵԱՀԿ-ում շվեդական նախագահության գերխնդիրը:
Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է սկանդինավյան երկրի արտաքին գործերի նախարար Էն Լինդեն:
Որպես ԵԱՀԿ նախագահ՝ Շվեդիան Մինսկի խմբի միջոցով կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում կայուն խաղաղության հասնելու ջանքերին: