22/12/2020 11:13
ՌԴ ԱԻՆ-ը Ղարաբաղ է հասցրել 35 վագոն մարդասիրական օգնություն
Ռուսաստանից մարդասիրական օգնությամբ 35 վագոն ժամանել է Լեռնային Ղարաբաղ, սա երկաթուղով ուղարկված բեռների ամենամեծ խմբաքանակն է, հաղորդում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:
«Երեսունհինգ վագոն Ռուսաստանից մարդասիրական օգնությամբ ժամանել է Լեռնային Ղարաբաղի տուժած շրջաններում հետագա բաշխման համար: Սա երկաթուղով ուղարկված ամենամեծ խմբաքանակն է: Ռուսաստանի ԱԻՆ-ի խմբի մասնագետները մինչ օրս բեռնաթափել են ինը երկաթուղային վագոն և հինգ պլատֆորմ», - ասված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ հինգ հրշեջ բաք, չորս ՈՒԱԶ մեքենա, տասը դիզելային գեներատոր, 280 խորանարդ մետր փայտանյութ և շուրջ 35 հազար կենցաղային պարագաներ պատրաստ են հետագա տեղափոխման համար: Ընդհանուր առմամբ, բեռնաթափվել է ավելի քան 250 տոննա:
«Վերոհիշյալ սարքավորումները և կենցաղային իրերը Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 25 բեռնատարով կմատակարարվեն Ստեփանակերտ: Ավելի ուշ դրանք կբաշխվեն շրջանների խնդրահարույց կետերում», - հավելվում է հաղորդագրության մեջ: