22/12/2020 10:58
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 537 դեպք, մահերի թիվն ավելացել է 21-ով
Հայաստանում դեկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 154 602 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 537-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 134 586 (+1410) մարդ, այս պահին բուժվում է 16 685 (-894):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3331 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2673 (+17), իսկ այլ պատճառներով՝ 658 (+4):
Մեկ օրում մահացել է 21 մարդ: