22/12/2020 12:03
ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանություն է տվել 2021 ֆինանսական տարվա բյուջեին և տնտեսական միջոցների փաթեթին
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը երկուշաբթի երեկոյան Ներկայացուցիչների պալատից անմիջապես հետո հավանություն է տվել 2021 ֆինանսական տարվա (մեկնարկած հոկտեմբերի 1-ին) բյուջեի նախագծին և երկրի տնտեսության խթանման միջոցների փաթեթին: Քվեարկությունը հեռարձակվել է ամերիկյան օրենսդիր մարմնի վերին պալատի կայքում:
Այժմ փաստաթուղթն, ինչպես սպասվում է, մոտ օրերս ստորարգրելու է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Կոնգրեսում հանրապետականներն ու դեմոկրատները կիրակի կարողացել են կարգավորել մի քանի ամիս շարունակվող տարաձայնությունները և համաձայնության գալ երկրի տնտեսության խթանման միջոցների նոր փաթեթի շուրջ՝ մոտ 900 միլիարդ դոլար ծավալով: Տվյալ նախաձեռնությունը լրացրել է 2021 ֆինասական տարում կառավարության ֆինանսավորման օրինագծերի՝ մոտ 1,4 տրիլիոն դոլարի չափով փաթեթը:
Մինչ այդ երկու պալատները համավարակի հետևանքներից տուժած տնտեսության խթանման վերջին փաթեթին հավանություն էին տվել ապրիլին: Այժմ դրա դրույթներից շատերի ժամկետն արդեն մոտեցել է ավարտին: Համաձայն օրենսդիրների համաձայնեցրած փաթեթի՝ մինչև մարտ ամսվա կեսերն ամեն շաբաթ 300 դոլար է տրամադրվելու գործազրկության դաշնային նպաստի շրջանակում,նաև 600 դոլար ուղղակի վճարումներ մի շարք կատեգորիաների քաղաքացիների, միջոցներ, ուղղված գործարարության, դպրոցների, բժշկական ծառայությունների մատակարարների, նաև այն վարձակալների աջակցմանը, որոնց հանդեպ ծառացել է վտարման սպառնալիքը վարձակալության համար հաշիվը վճարել չկարողանալու պատճաով: Մասնավորապես, բյուջեից փոքր գործարարությանն օգնություն ցույց տալու համար կուղղորդվի 325 միլիարդ դոլար, ավիաընկերություններին՝ 15 միլիարդ դոլար:
Բացի այդ, նշվում է փաստաթղթում, COVID-19-ի դեմ պատվաստանյութերի տարածման, բնակչության կորոնավիուսի թեստավորման, վարակվածների շփումների հսկման համար ներդրված է 69 միլիարդ դոլար: Ներկայումս ԱՄՆ-ի վարչակազմը Կոնգրեսի համաձայնությամբ տնտեսական աճի խթանման համար հատկացրել է արդեն ավելի քան 6 տրիլիոն դոլար՝ հաշվի առնելով այն քայլերը, որոնք կատարել է Դաշնային պահուստային համակարգը: