23/12/2020 13:34
Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին
Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն չորեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից:
«Երկրի ղեկավարության հետ քննարկել եմ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ քայլերը, անհրաժեշտ է լուծել երկրում առկա կարևոր խնդիրները: Այս կապակցությամբ ես առաջարկ արեցի իմ հրաժարականի և կառավարության հրաժարականի մասին», - ասաց Կիկուն: