23/12/2020 18:15
«Փաշինյանը պետք է զրկվի իբրև վարչապետ կառավարության նիստ անցկացնելու հնարավորությունից». Վաղը շրջափակելու են կառավարության շենքը
Վաղն առավոտյան վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները շրջափակելու են ՀՀ կառավարության շենքը՝ բոլոր կողմերից:
«Կառավարության անդմաները ելքի ու մուտքի հնարավորություն չպետք է ունենան: Նիկոլ Փաշինյանը վաղը պետք է զրկվի իբրև վարչապետ կառավարության նիստ անցկացնելու հնարավորությունից», - հանրահավաքում ասաց դաշնակցական Գեղամ Մանուկյանը:
Նշենք, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 11.00-ին, կառավարությունում նախատեսված է հերթական նիստը:
Մանուկյանը նաև հայտնեց, որ վրանները մնալու են Հանրապետության հրապարակում, նստացույցը շարունակվելու է: