23/12/2020 13:52
Սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապանդում. Քաջարանի քաղաքապետը՝ իրեն ՔԿ հրավիրելու մասին
Ցավալին այն է, որ այսօր մարտական դիրքերը թողել եմ, որովհետև կանչել են հարցաքննության, Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։
«Սա քաղաքական պատվեր է, քաղաքական հետապանդում։ Այս իշխանություններին հերոս տղաներ ունենալը ձեռք չի տալիս, այսօր մենք մտահոգված ենք երկրի սահմանների պաշտպանությամբ, բայց եկեք տեսեք, թե իրենք ինչով են զբաղված», - ասաց քաղաքապետը։
Նա նշեց՝ հստակ չի կարող ասել, թե ինչ գործի շրջանակներում է կանչվել Քննչական կոմիտե։