23/12/2020 17:38
Հակառակորդը, որտեղ ուզում կանգնում է, ասում է՝ «մեր տարածքն է». Սեյրան Օհանյան (Տեսանյութ)
Հակառակորդը, որտեղ ուզում կանգնում, ասում է՝ «սա մեր տարածքն է». ո՞ր պետության, ո՞ր համաձայնության, ինչպիսի՞ խաղաղ պայմանների համաձայն է դա տեղի ունենում, հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն՝ ավելացնելով, որ խաղաղության պայմանները չկան:
Նա նաև հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ են արագ հանձնում մեզ համար կարևոր դիրքերը.
«Թող կառավարությունից գան, ժողովրդին բացատրեն՝ ինչո՞ւ է այդ ամենը հապճեպ արվում, մենք ինչ է՝ հակառակորդի առաջ ամբողջությա՞մբ ենք ծնկի եկել. այդպես չէ»:
Օհանյանի խոսքով՝ այսօրվա իշխանությունը պետք է փոխվի: