23/12/2020 10:46
Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը
73 տարեկան հասակում սրտի խնդիրների հետևանքով կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը։
1969-78 թթ. Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում։
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր էր, ԽՍՀՄ չեմպիոն, 1971 և 1976 թթ. առաջնությունների արծաթե մեդալակիր, 1973 և 1975 թթ. ԽՍՀՄ գավաթակիր։
Որպես գլխավոր մարզիչ աշխատել է Աբովյանի «Կոտայքում», Երևանի «Արարատում»,Հոկտեմբերյանի «Սպարտակում» ՀՀ առաջնության մասնակից Էջմիածնի «Զվարթնոցում»։
Աշխատել է նաև Լիբանանում, այնուհետև գլխավորել է Երևանի «Արարատը», «Միկան»։