23/12/2020 19:35
Տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցը
Տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի ու Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հարցեր՝ կապված Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև նոյեմբերի 9-ին ստորագրված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման հայտարարության հետ:
Քննարկվել են նաև երկկողմ և միջազգային օրակարգի արդիական թեմաները: