23/12/2020 15:49
Քաջարանի համայնքապետի հետ տեղի ունեցածը քաղաքական վրեժխնդրություն է. Փաստաբան
8 ամիս առաջ Քաջարանում դեպքեր տեղի ունեցան՝ 3 քաջարանցիների ձերբակալության հետ կապված, այսօր Մանվել Փարամազյանին մեղադրանք առաջադրվեց, իբր, այդ անձանց հետ խմբով ինչ-որ մեկին առևանգելու հետ կապված, դուրս գալով քննչական կոմիտեից, որտեղ հարցաքննության էր կանչվել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, ասաց նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը։
«Ոտից գլուխ անհեթեթություն է։ Նախ այդ տղաները, ովքեր ձերբակալվել էին, վաղուց ազատության մեջ են։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ այն անձը, որը գործով տուժող էր ներկայացվում, վաղուց իրականաությունը ներկայացրել է։ Այն, որ Քաջարանի համայնքապետը դրա հետ առնչություն չունի, փաստ է։ Ուստի, ակնհայտ է, որ սա քաղաքական վրեժխնդրություն է», - ասաց Երվանդ Վարոսյանը։
Փաստաբանի խոսքով՝ 8 ամիս անց մեղադրանք առաջադրելը խոսում է այն մասին, որ Մանվել Փարամազյանն այնքան մաքուր է, որ այլ բան չի գտնվել, քան այդ հեքիաթը:
«Նախաքննական մարմինը որոշում է կայացրել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան», - ասաց Վարոսյանը՝ նշելով, թե դեռ տեղեկություն չունեն, թե երբ կներկայացվի միջնորդությունը, երբ կնշանակվի դատական նիստ։
Հիշեցնենք, որ Քաջարան համայնքի ղեկավարն, ի թիվս Սյունիք այլ համայնքապետերի, պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։