23/12/2020 11:02
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 838 դեպք, մահերի թիվն ավելացել է 20-ով
Հայաստանում դեկտեմբերի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 155 440 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 838-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 135 638 (+1052) մարդ, այս պահին բուժվում է 16 451 (-234):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3351 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 2691 (+18), իսկ այլ պատճառներով՝ 660 (+2):
Մեկ օրում մահացել է 20 մարդ: