24/12/2020 11:03
Տեղեկություն ստացա, որ մեր գյուղերից 12 տուն անցնում է թշնամուն. Գորիսի քաղաքապետ
Տեղեկություն ստացա, որ մեր գյուղերից, մեր պատմական հողից, որը երբեք թշնամունը չի եղել, 12 տուն անցնում է թշնամուն, լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
«Պետք է արագ գնանք, տեսնենք՝ ինչ է կատարվում։ Ամեն օր ինֆորմացիա ենք ստանում, որ թշնամին որոշում է, որ դա իր գյուղն է, իր սեփականությունն է և այնտեղ մարդ չկա։ Իշխանությունը երբեք հետաքրքրված չի եղել այդ գործառույթով, հետևաբար մենք՝ սյունեցիներս, պետք է հասկանանք, թե ինչ պետք է անել», - ասաց Գորիս համայնքի ղեկավարը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվում էր Գորիսի քաղաքապետին կալանավորելու միջնորդությունը։ Դատարանը մերժեց այդ միջնորդությունը։