24/12/2020 12:28
Ցավոք, մի քանի դեպք է եղել, երբ պարզվել է նույնականացումն այդքան էլ ճշգրիտ չի իրականացվել. Վարչապետ
Մեր այսօրվա ամենահրատապ հարցը շարունակում է մնալ մեր գերիների և անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագիրը հայտնաբերելը, կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կառավարությունը ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ, բայց կան հարցեր, որոնք անհամատեղելի են հրապարակայնության հետ, որքան շատ հրապարակային լինի, վնաս կլինի գործընթացին», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, թե կա մեկ գործըթնաց, որի մասին խոսելը ցավալի է, դա մարմինների նույնականացման գործընթացն է ԴՆԹ թեստերով:
Նա հայտնեց, որ այդ գործընթացը արագացնելու համար համապատասխան սարքավորման երկրորդ հոսքագիծն է գնվել, և սարքավորումն արդեն ճանապարհին է:
«Ցավոք, մի քանի դեպք է եղել, երբ պարզվել է նույնականացումը այդքան էլ ճշգրիտ չի իրականացվել, բայց լինում են այդպիսի դեպքեր,այնպես չէ, որ մենք բարձր որակով չենք անում», - ասաց վարչապետը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ տեղեկացրեց, որ դա ավելի շատ շտապելու հետևանք է, ոչ թե ԴՆԹ-ով նույնականացնելու: